Asekose.am-ը գրում է.
 Ռուս հայտնի երգչուհի Անաստասիա Ստոցկայան, ում ամուսինն ազգությամբ հայ է, Instagram-ում գրառում է արել` պատմելով իր հետևորդներից մեկի` իր ընտանիքը քանդելու փորձի մասին:

«Համբերության բաժակը լցվել է: Պարզվում է, որ իմ հետևորդներից մեկը, պարբերաբար իմ ամուսնուն տեղեկացնում է, թե ինչ դիրքով և ինչպես եմ արթնացել` իր գտեղ և աղավաղված բառապաշարով: Ցանկանում եմ դիմել բոլոր կասկածամիտ անձանց` մի՛ հետևեք ինձ, մի՛ գրեք զզվելի մեկնաբանություններ և մի՛ փորձեք տարաձայնություն մտցնել  իմ ընտանիքում, որովհետև դա անելն անհնար է: Եթե դուք ձեզ վատ եք զգում, ձեզ համար ցավալի է և դժվար, գնացեք հոգեբույժի մոտ կամ գոռացեք անտառում: Պետք չէ ինձ` հղի կնոջս, հրահանգներ տալ և փորձել կռվեցնել ընտանիքիս հետ: Մենք ինքներս գլուխ կհանենք, հասուն մարդիկ ենք, մեզ մոտ ամեն ինչ հիանալի է: Ի վերջո, ձեր ընտանիքներով զբաղվեք: Ցավդ տանեմ»,- գրել է երգչուհին:  

Հիշեցնենք, որ Անաստասիա Ստոցկայայի ամուսինն ազգությամբ հայ Սերգեյն է: Զույգն ամուսնացել է 2010 թվականին: Իր հարցազրույցներից մեկի ժամանակ Անաստասիան նշել էր, որ ամուսնու ընտանիքի անդամները, ովքեր բնակվում են Երևանում, իրեն հարազատի նման են ընդունել: Բացի դրանից, երգչուհին ասել էր, որ պատրաստվում է իր որդուն հայերեն սովորեցնել, չնայած անձամբ չի տիրապետում դրան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել