Image resultՉիլիի համալսարանի բժիշկները արտասահմանցի գործընկերների հետ համատեղ բացահայտել են ձիթապտղի յուղի նոր օգտակար հատկություն: Համապատասխան հետզոտության արդյունքները հրապարակվել են Lipids in Health and Disease ամսագրում:

Հիդրոքսիտիրոզոլը, որը պարունակում է ձիթապտղի յուղը, ինչպես բացահայտել են մասնագետները, նվազեցնում է բացասական հետևանքները, որոնք օրգանիզմում հայտնվում են սննդի մեջ կենդանական ճարպերի կիրառման հետևանքով: Մասնավորապես՝ այն հակաօքսիդանտ հատկություն ունի և պաշտպանական ազդեցություն է թողնում լյարդի, սրտի և գլխուղեղի վրա:

Գիտնականները նման եզրահանգման են եկել մկների վրա փորձեր կատարելու արդյունքում: Մասնագետները խորհուրդ են տալիս սննդի մեջ հնարավորինս շատ օգտագործել հիդրոքսիտիրոզոլ պարունակող մթերքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել