Ամերիկացի հայտնի ռեփեր 50 Сent-ը Բալթիմորում համերգի ժամանակ հարվածել է երկրպագուհիներից մեկին: Միջադեպի հոլովակը հրապարակել է TMZ կայքը:

Երաժիշտը ելույթի ժամանակ թեքվել է դեպի երկրպագուները, որպեսզի ողջունի և սեղմի նրանց ձեռքերը: Հանկարծ երկրպագուներից մեկը քաշել է ռեփերի ձեռքից և գցել բեմի վրայից:

Ռեփերը, անակնկալի գալով, բռունցքով հարվածել է կնոջը և շուտափույթ բեմահարթակ է վերադարձել: Մեղքը քավելու համար ռեփերը իր երկրպագուհուն բեմ է հրավիրել, որտեղ նա տվերկ է պարել երաժիշտների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել