Պայթյուն Դիարբեքիրում: Այսօր՝ ապրիլի 11-ին, Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգի համանուն քաղաքում տեղի է ունեցել պայթուն քաղաքի ոստիկանության շենքի մոտ: Ոստիկանության շենքը վերանորգվում էր 2016թ. նոյեմբերի 4-ին տեղի ունեցած պայթեցումից հետո, որին զոհ էին գնացել 9 մարդ, իսկ 100-ը վիրավորվել էին: Այս անգամ վերանորոգվող շենքի պայթեցումից զոհվել է մեկ քաղաքացի, ով եղել է շենքի վրա աշխատող բանվորներից, առնվազն 10 մարդ վիրավորվել է: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ հնարավոր է փլատակների տակ դեռևս մարդ լինի մնացած: Նախարարը միևնույն ժամանակ շտապել է հայտարարել, որ պայթյունը կապ ունի շինարարական աշխատանքների սխալի հետ, և այն ահաբեկչություն համարել սխալ կլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել