Հայ մեծերի գրքերը հասանելի կլինեն  աուդիո տարբերակով
Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ շատերը չեն հասցնում այցելել գրադարաններ, բացի այդ գրադարաններում առկա գրքերը բավական հնացած են, առաջ են գալիս գրքերի աուդիո տարբերակները, որոնք հասանելի են դառնում հասարակության լայն շերտերին։ Այսպիսով՝ «Peoplemeter» PR ընկերության՝ հայ մեծերի գրքերն աուդիո տարբերակով ներկայացնելու նախագիծն իրականություն դարձրեց ծնունդով Ջավախքից, ԱԺ պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Հովհաննես Սոֆոյանը։ Նրա ֆինանսավորմամբ՝ Վահան Տերյանի գիրքը հասանելի կլինի նաև աուդիոտարբերակով: Հայ մեծերի աուդիոգրքերը շատ շուտով կթարգմանվեն նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով։ 

Հովհաննես Սոֆոյանն, ի դեպ, նաև ընմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ է, իսկ նախագահը Սամվել Կարապետյանն է։ Հովհանես Սոֆոյանն այն պատգամավորներից է, ով թեև քիչ է ելույթներ ունենում, այդուամենայնիվ խոշոր ծավալի բարեգործական ծրագրեր է իրականացնում ինչպես Ջավախքում, այնպես էլ Հայաստանում։ Այլ կերպ ասած՝ նաև Սամվել Կարապետյանի և Հովհաննես Սոֆոյանի ջանքերով է, որ ըմբշամարտը մեծ առաջընթաց է ունենում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել