«Անշարժ գույքի շուկայում նկատվում են միտումներ, որոնք, մեղմ ասած, մտահոգիչ են։ ՀՀ պետական կադաստրի հրապարակած պաշտոնական տվյալներով՝ այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում շուկան «նստել է» 23 տոկոսով։

Այսինքն, նշված ժամանակահատվածում անշարժ գույքի օտարումների թիվը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել Է 23 տոկոսով։ Եվ դա այն պարագայում, երբ ըստ նույն պաշտոնական տվյալների, առանձնատների և բնակարանների գները մնացել են գրեթե անփոփոխ։ Տնտեսաթյան համար սա կարևոր Է այն առումով, որ անշարժ գույքը գրավադրման հիմնական միջոցներից Է, և եթե դրա նկատմամբ պահանջարկը նվազում Է այս տեմպերով, դա հանգեցնում Է նաև բիզնեսի կողմից վարկերի ներգրավման հնարավորությունների սահմանափակման։ Նաև գրավադրված անշարժ գույքի արժեզրկումը կարող Է բերել բանկային համակարգի ցնցումների»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել