«Ազգային ժողովի անդրանիկ նիստը, ըստ ամենայնի, կհրավիրվի մայիսի 15-ին։ Ճիշտ է՝ արդեն իսկ որոշված էր նիստի օրը՝ ապրիլի 27, սակայն ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու պատճառով այն կհրավիրվի մոտ 20 օր ուշացումով, հաշվարկել են, որ ՍԴ քննությունն այդքան կտևի։ Մայիսի 15-ն ուշագրավ օր է նաև նրանով, որ նախորդ օրը կայանալու են Երևանի ավագանու և քաղաքապետի ընտրությունները։ Այս հետաձգումը մի իմաստ էլ ունի՝ պատգամավորության թեկնածուների տառապանքի ժամկետն է երկարաձգվելու, նրանցից շատերը չգիտեն՝ գնալո՞ւ են արդյոք խորհրդարան, թե՝ ընթացք է տրվելու իրենց «ինքնաբացարկի» դիմումներին»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել