Տիգրան Ուրիխանյանը և ԲՀԿ-ական մյուս պատգամավորները անխնա քննադատում են կառավարությանը և հատկապես վարչապետ Տիգրան Սարգսյանին: Տիգրան Սարգսյանը իմ աչքի լույսը չի, բայց...

Ես հարց եմ ուզում տալ Տիգրան Ուրիխանյանին՝ ինչու՞ չեք քննադատում փոխվարչապետին, ով կառավարությունում երկրորդ մարդն ա, ու ով նաև Ձեր քավորն ա: Փոխվարչապետը երկրորդ մարդն ա չէ՞: 

Ձեր քավորը հավասարապես մեղավոր պետք է լինի այս վիճակի համար, այս սոցիալական անարդարությունների համար: Մեղադրելուց մեղադրեք երկուսին իրար հետ ու քավոր-սանիկություն մի արեք....

Չնայած բոլորն էլ գիտեն՝ ինչու եք գարնանն ակտիվացել...

ՀԳ. Բայց օրինակ Տիգրան Ուրիխանյանի մի մտքի հետ համաձայն եմ, որ Երևանի քաղաքապետարանում 870 միլիոն դրամ չի կարելի դնել գործուղումների վրա, որովհետև դա անում է 2 միլիոնից ավել դոլար գումար, այ դրան համաձայն եմ, բայց ախր թող Տիգրան Ուրիխանյանն իմանա, որ ԲՀԿ ցուցակն էլ չի փայլում, և հենց երեսպաշտակլան բաներ անելու պատճառով իրենք էլ սուրբ չեն և հավասարապես մեղավոր են այս վիճակի համար, ինչի համար մեղավոր է և՛ ՀՀԿ-ն, և՛ ՀՀԿ-ի կողմից փոխվարչապետի պաշտոնում աշխատող ԲՀԿ խոսնակ Ուրիխանյանի քավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել