Գաֆեսճյան արվեստի կենտրոնում շարունակվում են նոր արվեստանմուշների տեղադրությունները: Այսուհետ քանդակների պարտեզում իրենց յուրահատուկ ներկայությունն են ապահովելու Օլիմպիական ձիերը, որոնց հետ կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացված լուսանկարներում:

«Ջերարդ Լ. Գաֆէսճեան» հավաքածուն համալրած այս քանդակները 2012 թվականին հեղինակել է Թոմ Հիլը: Բրիտանացի քանդակագործը Օլիմպիական ձիերին ստեղծել է վերամշակված պայտերից:


27-ամյա ինքնուս քանդակագործ Թոմ Հիլը վերջին 6 տարվա ընթացքում ձիու վերամշակված պայտերից բնական չափի կենդանիների քանդակներ է ստեղծում, որոնք մեծ պահանջարկ ունեն եւ ցուցադրվում են հեղինակավոր մասնավոր այգիներում: Ձիերից բացի նա քանդակել է նաեւ առյուծներ, ուղտեր, փղեր, ոզնիներ, սկյուռներ, բադեր, սագեր, կարապներ, խոզեր, նապաստակներ, շների տարբեր ցեղատեսակներ եւ այլ կենդանիներ:

Նշենք, որ Թոմ Հիլը մտադիր է պայտերից ստեղծել ետեւի ոտքերի վրա կանգնած մոտ 9-ը մետր երկարությամբ ձի եւ հարմար վայր է փնտրում այն տեղադրելու համար:):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել