Asekose.am-ը գրում է.
 Դեպի Եվրատեսիլ երաժշտական մրցույթից հայտնի Սյուզաննա Մելքոնյանն այս տարի Հայաստանը կներկայացնի «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին: Այս մասին երգչուհին առաջինը պատմել է Asekose.am-ին, նշելով, որ սա նրա վաղեմի երազանքն էր, որն իրականացավ այս տարի:

 ««Նոր ալիք» երգի միջազգային մրցույթին մասնակցելու մտադրություն և ցանկություն ունեի շատ վաղուց, բայց ամեն անգամ մտածում էի, որ դեռ ժամանակը չէ, և շատ տեղ ունեմ պատրաստվելու: Տարեց տարի անընդհատ հետաձգվում էր, իսկ  այս տարի վերջապես որոշեցի հայտ ներկայացնել «Նոր ալիք» մրցույթ: Հենց այդ մրցույթի համար գրվեց երգ, որի  հեղինակն է Շուշան Սարգսյանը նա հայ երգահան  է, ով ստեղծագործում է նաև Ռուսաստանում և Ուկրաինայում: Երգերի ձայնագրություններն ու ֆոտոշարքերը  սկսեցին մարտ ամսին,  քանի որ հայտ ներկայացնելու համար բազմաթիվ կետեր պետք է լրացվեին, որոնք նախնական աշխատանքներ էին պահանջում: Հայտագրվելուց մոտ 10 օր հետո ինձ զանգահարեցին տվյալ մրցույթից տեղեկացնելով, որ ես անցել եմ կիսաեզրափակիչ փուլ՝ ասելով, որ ինձ սպասում են Մոսկվայում ապրիլի 7-ին: Օրեր առաջ եկել եմ Մոսկվա ապրիլի 7-ին և 8-ին անցկացվեցին կիսաեզրափակիչ փուլերը: Բավականին խիստ էր ժյուրիի կազմը՝ Ալեքսանդր Ռևզին, Ալեքսանդր Ռումյանցով, Իգոր Կրուտոյ, Անաստասիա Մուշինա, ով հանդիսանում է մրցույթի երաժշտական պրոդյուսերը: Ընտրվել էինք տարբեր երկրներից մասնակիցներ,  առաջին օրը կազմում էինք 97 հոգի, որոնցից ընդհամենը 25-ին հաջողվեց անցնել կիսաեզրափակչի երկրորդ փուլ:
 Եվ ահա երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ հայտարարագրվեցին հաղթողների անունները, որոնք արդեն օգստոս ամսին կմեկնեն Սոչի որտեղ էլ սեպտեմբեր ամսին տեղի կունենա «Նոր ալիք» երաժշտական մրցույթը, որն ունի 16 տարվա պատմություն: Այս տարի ինձ հաջողվեց անցնել այդ բոլոր փուլերն ու այս տարի Հայաստանը ներկաայացնել «Նոր ալիք»-ում: Իմ երազանքն է եղել որևէ միջազգային մրցույթում ներկայացնել իմ երկիրը: Շատ մեծ պատասխանատվությամբ եմ պատրաստվել և շարունակում եմ պատրաստվել, քանի որ ամենաբարդը դեռ առջևում է: Այս ամիսների ընթացքում պետք է շատ աշխատեմ  և՛ արտաքինիս, և՛ կերպարի հետ կապված, որպեսզի լավագույն ձևով ներկայացնեմ Հայաստանը: Հույս ունեմ, որ իմ հայ ժողովուրդը իմ կողքին կլինիք»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել