Դեպի Բեյրութ՝ առանց կանգառներիԱյսօր կայացավ Երևան-Բեյրութ առաջին ուղիղ չվերթը: Սպասվում է, որ այս ամիս չվերթները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ, բայց կունենան ավելանալու միտում: Սա շատ կարևոր նորություն էր լիբանանահայերի համար:

Հիշեցնենք, որ Լիբանանում բնակվում են 120 հազար հայ, որից 20 հազարը ամեն տարի այցելում է Հայաստան: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանի ու Լիբանանի միջև վիզային ռեժիմ չի գործում, ապա կարելի է եզրակացնել, որ այն լուրջ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել