Ամերիկյան ռեպեր Jay-Z-ն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ընտանիքի հետ իր ընկերության մասին երգ է կատարել:

Huffington Post-ի տեղեկացմամբ՝ Jay-Z-ն գրել է Քենդրիկ Լամարի «B-tch Dont Kill My Vibe» կոմպոզիցիայի ռեմիքս տարբերակը: Երգում ասվում է, որ ռեպերը Սպիտակ տանն իրեն զգում է ինչպես իր տանը: Երգում հիշատակվում է նաեւ Միացյալ Նահանգների քաղաքական մեկ այլ հայտնի գործչի՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասին, ում հետ երգիչը ներկա է եղել Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը: Մի քանի տող էլ նվիրված է Jay-Z-ի տիկնոջը՝ երգչուհի Բեյոնսեին: «Մենք դրախտում ենք, բայց լուրեր են պտտվում, որ Երկրի վրա ենք: Խնդրում եմ, դադարեք անհեթեթություններ ասել…»: Կոմպոզիցիայի հեղինակ Քենդրիք Լամարը խոստովանել է, որ Jay-Z-ի հետ համագործակցությունն իր համար մեծ պատիվ է:

Նյութը այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել