GettyImages-631451938-640x427Araratnews.am-ը գրում է.

Թանթայի և Ալեքսանդրիայի եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մտադիր չէ հրաժարվել դեպի Եգիպտոս այցելությունից, որը նախատեսված է այս ամսվա վերջին. TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին Corriere della Sera թերթին հայտնել է Սուրբ Աթոռի հասարակական հարցերով պետքարտուղարի տեղակալ արքեպիսկոպոս Անջելո Բեչուին:

Պաշտոնյան հայտնել է, որ «տեղի ունեցածը չի կարող խոչընդոտել Քահանայապետի խաղաղության առաքելությունը»:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Եգիպտոսի երկու քաղաքների քրիստոնեական եկեղեցիներում պայթյուններ էին որոտացել. ահաբեկչություններն իրականացվել էին Թանթայում և Ալեքսանդրիայում, որի հետևանքով զոհվել էին առնվազն 42 ղպտի քրիստոնյաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել