Քիմ Քարդաշյանը, չնայած իր հղիությանը, չի պատրաստվում փոխել իր կենսակերպը, որը հատուկ չէ ապագա մայրերին: Վարում է ակտիվ կենսակերպ, երկար քայլում է բարձր կրունկների վրա և կիպ զգեստներ է հագնում:
Իսկ հիմա հղի Քարդաշյանի գլխում նոր միտք է ծագել. նա որոշել է փոխել աչքերի գույնը: Նրա երկրպագուների մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Քիմը փոխում է աչքերի գույնը իր կրած զգեստին կամ զարդին համապատասխան:


Վառ կապույտ գույնի զգեստի հետ հղի աստղը ընտրել է մուգ կապույտ լինզաներ, որոնք իրեն շատ են սազել: Աչքերի այդ գույնը Քիմին դարձնում է ավելի ռոմանտիկ: Բայց աչքերի գույնը փոփոխելու փորձերը Քիմ Քարդաշյանի մոտ դեռ չեն ավարտվել, նա կրում է նաև կանաչ լինզաներ:
Վերջնական ո՞ր գույնը կընտրի Քիմ Քարդաշյանը դեռ պարզ չէ, բայց մի բան պարզ է, որ նա կրկին նոր գույնի զգեստի, աչքերի ստվերաներկի և նոր դիմահարդարման մասին է մտածելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել