Картинки по запросу նիկոլայ բաղդասարյանՀարգելի Երևանցիներ,
Ես առաջադրվել եմ «ԵԼՔ» դաշինքի կողմից որպես Երևան քաղաքի ավագանու անդամ: Իմ առաջադրումը բացառապես պայմանավորված է թիմային գաղափարախոսությամբ: Եթե չլիներ թիմային աշխատանքի գաղափար, ես չէի առաջադրվի և չէի մասնակցի որևէ գործընթացի: Թիմային աշխատանքն ես պատկերացնում եմ այնպես, որ յուրաքանչյուր թիմի անդամ պետք է կատարի այն աշխատանքը, որը նա կարող է լավագույնն իրականացնի: ԵԼՔ դաշինքը կարող է հանդես գալ թիմային գաղափարախոսությամբ, ԵԼՔ դաշինքն ունի լավ թիմ, ԵԼՔ դաշինքը կարող է թիմով աշխատել: Հետևաբար, եթե մենք մտահոգված են Երևան քաղաքի ապագայով, եթե մենք կողմ չենք «մեկ մարդ», մեկ պետություն, մեկ քաղաք մոտեցմանը և մենք ուզում ենք տեսնել որակապես նոր մտածելակերպ ունեցող թիմ, ով կարող է և ունակ է առաջ տանել մեր քաղաքը, ուստի առաջարկում եմ ծանոթանալ ԵԼՔ դաշինքի ծրագրին և ակտիվ մասնակցել նախընտրական գործընթացին, քանի որ միշտ ԵԼՔ ԿԱ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել