Դերասանուհի, հաղորդավարուհի Նարինե Սուլթանյանը մոտ երեք տարի դադարից հետո կրկին եթեր է վերադարձել ու հեռուստադիտողին ողջունում է «Արմենիա TV»-ի «Նանե» հաղորդման շրջանակում: BRAVO.am-ի հետ զրույցում նա նշել է` շատ էր կարոտել եթերը եւ ուրախ է վարել այնպիսի հաղորդում, որը հետաքրքիր է ու միեւնույն ժամանակ շատ հոգեհարազատ. «Անդրադառնալով կանանց հուզող հարցերին` ինձ համար էլ գտնում եմ շատ հստակ ու սպառիչ պատասխաններ»:

Նարինե Սուլթանյանը

Նարինեն ասել է, որ «Նանե»-ն «PM Publishing House»-ի եւ «Արմենիա» հեռուստաընկերության համատեղ նախագիծն է, իսկ հաղորդումը վարելու առաջարկը ստացել է տնօրինության կողմից. «Ինձ շատ հաճելի է, որ մեր ստեղծագործական թիմն ընդհանուր գաղափարական մտածողություն ունի: Հեշտ եմ համագործակցում նրանց հետ»:

Նարինե Սուլթանյանը եւ Սոնան «Նանե» հաղորդման նկարահանումներին


Հաղորդավարուհին նաեւ նշել է, որ նախքան եթեր վերադառնալն էլ եղել են աշխատանքային որոշ առաջարկներ, որոնք մերժել է՝ ընտանիքի հետ հնարավորինս շատ ժամանակ անցկացնելու նպատակով. «Չէի ընդունում` ելնելով իմ բնույթից. երբ ինչ-որ բան կարեւորում եմ, ամբողջովին տրվում եմ դրան»:

Նարինե Սուլթանյանն ամուսնու հետ


BRAVO.am-ը դեռ 2011-ին պատմել էր, որ Նարինե Սուլթանյանի ստեղծագործական դադարը պայմանավորված է մայրանալու փաստով. «Վերջին երեք տարին ամբողջությամբ տրվել էի աղջկաս: Փոքրիկիս ծնունդով շատ բան է փոխվել իմ կյանքում: Գուցե առաջին հայացքից ակնառու փոփոխություններ չնկատվեն, բայց իմ ներսում տեղի է ունեցել արժեքների վերագնահատում. նախկինում թվացյալ կարեւոր երեւույթները դարձել են երկրորդական, սկսել եմ գիտակցել իմ ուժը, մայրության ուժը, դարձել եմ ավելի համբերատար»:

Նարինե Սուլթանյանի դուստրը` Միլան


Մեզ հետ զրույցում հաղորդավարուհի-դերասանուհին վստահեցրել է, որ աշխատանքային դադարի ընթացքում առօրյայում է կիրառել է իր մասնագիտական հմտությունները. «Ստեղծագործական պրոցեսը չի սկսվում եւ ավարտվում միայն բեմի վրա կամ տեսախցիկի առջեւ: Դու կարող ես հետաքրքիր պրոցեսներ կառուցել նաեւ առօրյա մարդկային շփումներում, ընտանիքում, հզոր էներգիա ստանալ երեխայիդ հետ շփումներից, լավ ֆիլմ դիտելիս, լավ երաժշտություն լսելիս: Եվ այս ամենի սինթեզը կարող է հարստացնել քո գունապնակն ու ավելի վառ դարձնել կենսական էմոցիաները: Ես սովորել եմ գնահատել իմ կյանքի արժեքավոր պահերը եւ լիարժեք ապրել իմ բոլոր հույզերը»:

Նարինե Սուլթանյանը

Նարինե Սուլթանյանը

Նարինե Սուլթանյանը

Նարինե Սուլթանյանը

Նարինե Սուլթանյանն ամուսնու հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել