Ժամեր առաջ «X Factor 4» նախագծի հաղթող ճանաչվեց Էդգար Ղանդիլյանը՝ Անդրեի թիմից: Էդգարը ծնվել է 1997թ. հունվարի 6-ին Գյումրիում:
1 տարին լրանալուց հետո տեղափոխվել է Ռուսաստան` Վերին Պիշմա քաղաք:
8 տարեկանում ընդունվել է երաժշտական դպրոց` ակորդեոնի բաժին:
9 տարեկանից ընդունվել է վոկալի բաժին:
3 ամիս անց մասնակցել է «Վոկալի համառուսաստանյան մրցույթին» և զբաղեցրել երրորդ տեղը:
12 տարեկանը լրանալուց հետո Էդգարն ընտանիքի հետ վերադարձել է հայրենի Գյումրի քաղաք:
2015թ. ավարտել է Գյումրու «Իմպրոռիթմ» արվեստի ակադեմիան և հոր հետ աշխատել
ավտոտեխսպասարկման կենտրոնում:
Զորացրվելուց հետո մասնակցում էր «X Factor 4» նախագծին սիրած աղջկա ցանկությամբ:

Շնորհավորենք Էդգարին և մաղթենք նորանոր հաջողություններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել