Похожее изображениеԿանայք եւ աղջիկներ, թոյլ տուեք մի աննշան (արժեքային առումով) բայց շատ կարեւոր խորհուրդ տալ ձեզ՝ ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍԵԱԿԻ առիթով։ Ասում են, չէ՞, ափսեները, բաժակները պէտք է լուանալ անպայման հոսող ջրի տակ, բաց չեն ասում ինչու՞։ Կամ չգիտեն կամ բաւարար բարի չեն։ Մեր օրերի հիմնական (հիմնական, հիմնական եւ զանգուածային՝ բոլորին հասնոց) քաղցկեղածին նիւթը աման լուալու հեղուկն է։ Որքան էլ լաւ պարզաջրես ամանեղենը, միեւնոյնն է նրա մոլեկուլները մնում են ամանեղենի վրա եւ կերակուրի հետ առօք-փառօք ներթափանցում մարդու մարմին։ Նրանից հրաժարուել դժուար է․ այդ պատճառով մասնագէտները խորհուրդ են տալիս 1։1 հարաբերակցութեամբ քացախ աւելացնել։ Կարող դա թանկ հաճոյք թուալ, ուստի տեղեկացնում եմ, որ խնջոյքներից յետոյ բաժակներում մնացող գինիները մի թափեք։ Հաւաքեք, մի տաք տեղում պահեք եւ ապա որպէս աման լուալու հեղուկի հաւելուած օգտագործեք։ Եթէ հարցեր կան, գրեք մեկնաբանութիւններում, սիրով կը պատասխանեմ։ Ի դէպ, արդէն մտայ ծոմի տասերորդ օրուայ մէջ․ եկեղեցում պատարագի ժամանակ այսօր ստացածս մասունքը կարծես ինձ նոր կեանք է տուել։ Բացատրութիւն չունեմ․ ինձ այնպէս եմ զգում, ասես , ժամ առաջ եմ հաց կերել․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել