Картинки по запросу աժՎեցերորդ գումարման Ազգային Ժողովը ոչ միայն ամենալեգիտիմն է, այլ նաև ամենաանկաշկանդը: Առհասարակ, գործունակ հանրություններում քաղաքական սուբյեկտներն ինչ-որ պարտավորություններ ստանձնելով են քաղաքացիներից մանդատ ստանում: Ինչ-որ օրակարգի ներքո են առաջադրվում, և ինչքան զարգացած է այդ հասարակությունը, այնքան ավելի մանրակրկիտ է այդ օրակարգը:

Մեր ԱԺ-ի 4 քաղաքական սուբյեկտներից և ոչ մեկը կաշկանդված չէ պարտավորություններով իրենց ընտրողների առջև:

ՀՀԿ 800 հազար ձայներից քանի՞սն են ընտրել ՀՀԿ-ի խոստումները, ոչ թե իրենց բարեկամին, հեղինակությանը, կամ փողը: ՀՀԿ-ն այս մարդկանց առջև պարտավորություն է ստանձնել ընտրությունների օրը կամ մեկ օր առաջ և տեղում իր խոստումը կատարել է։

ԾԴ-ի 15 կետերը, անշուշտ, ոչ մի աղերս չունեն իրենց հավաքած կես միլիոն ձայների հետ: Նրանք, ինչպես և ՀՀԿ-ն, ստանձնել և կատարել են խոստումը ընտրությունների նախորդող օրերին:

ԵԼՔ-ի անկաշկանդվածությունը մի փոքր ավելի խորը, հոգեբանական է: ԵԼՔ-ի ընտրողը չի կարող պահանջ ներկայացնել իր ներկայացուցչին՝ ԵՏՄ-ի դուրս գալու խոստումը չկատարելու կամ բնակչությունը չկրկնապատկելու համար, որովհետև ոչ մեկի խելքը չի բրդի թամադային մեղադրել անարդյունավետության մեջ, եթե ծնողների առողջության համար կենաց բարձրացնելուց հետո այդ ծնողները հիվանդանան: Ու եկեք դուզը խոսանք, ինչպես և բոլոր մնացած դեպքերում, ԵԼՔ-ի դեպքում էլ ընտրել են, ոչ թե ԵԼՔ-ը, այլ չեն ընտրել մնացածին:

ՀՅԴ-ն շատ հարմարավետ պատերազմ է հայտարարել մի երկրի, որի հետ պատերազմել հնարավոր է միայն հռետորական մակարդակով, և այդ պատերազմը շարունակում է արդեն հարյուր տարուց ավել: Իրենց ընտրողները երբեք չեն պահանջելու զենքով գնալ Թուրքիայի վրա: Իրենց ընտրողները առհասարակ ոչինչ չեն պահանջում ՀՅԴ-ից:

Մեր ազգային ժողովում չկա գեթ մեկ պատգամավոր, որը ընտրողի առաջ պարտավորություն ունի ստանձնած: Խոստում չկատարելու ամենահեշտ ձևը խոստում չտալն է կամ նենց խոստում տալը, որ լուրջ չընդունեն, առանց ժամկետ, պատասխանատու կամ չափման միավորի: Ում խոստումը իրատեսական էր, արդեն կատարել է, ումն էլ իրատեսական չէր, ոչ մեկի վեջին չի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել