Բաղադրիչներ
- ձու - 3 հատ
- պանիր - 50 գր
- սխտոր - 1 պճեղ
- մայոնեզ - ըստ ճաշակի
- հազարի թերթեր - ըստ ճաշակի
- բողկ - ըստ ճաշակի
- պղպեղ սև հատիկավոր - ըստ ճաշակի
- սամիթ - 1-2 ճյուղ
- Ձվերը խաշում ենք և 2 մասի բաժանում: Դեղնուցները մանրացնում ենք, ավելացնում քերած պանիրը, ճզմած սխտորն ու մայոնեզը և լավ խառնում ենք: Միջուկը լցնում ենք ձվերի մեջ: Այնուհետև շարում ենք հազարի թերթը և վրան դնում ձուն:
- Բողկը կտրում ենք և ձևավորում մկների ականջներն ու պոչը: Այնուհետև պղպեղով պատրաստում ենք աչքերը և քիթը (որպես քիթ կարող ենք նաև կարմիր ձկնկիթ օգտագործել): Սամիթը կտրատում ենք և ձևավորում մեր մկնիկի բեղիկները :)
- Ահա և վերջ:
Զատիկին շատ գեղեցիկ կդիտվեն ձվով այս ուրախ մկնիկները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել