Փաստորեն երեկվա ասուլիսից պարզեցինք, որ կառավարությունն աշխատում է նորմալ ու կատարում է իր վրա դրված պարտականությունները:

Հետևաբար, ենթադրել կարելի է, որ մշակույթի նախարարությանն, ասենք, հանձնարարել են Փակ շուկայի կամ Գառնու կամրջի հարցերը լուծել, կամ էլ էս մեկի հերն անիծել, նրանք էլ պարտաճանաչությամբ կատարել են: 

Կամ կրթության նախարարությունը, կամ ասենք բնաքանդության նախարարությունը... 

Հետևաբար մենք բողոքելու տեղ չունենք, պիտի գոհ լինենք, չուզողություն չանենք:

Մնում է պարզել՝ ով է հանձնարարել այդ նախարարություններին անել այն, ինչ նրանք այդքան պարտաճանաչորեն արել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել