ImagԻնքնաթիռով կապույտ երկնքում սավառնել սիրում են գրեթե բոլորը, բայց մեր մարմինն ի ծնե նախատեսված չէ գետնից հազարավոր մետրեր բարձրության վրա գտնվելու համար։ Փաստորեն՝ ինքնաթիռով թռչելիս մեր մարմնում բազմաթիվ տարօրինակ բաներ են կատարվում։

Սովորաբար ուղևորներից շատերը պնդում, են որ ավիաընկերությունների տրամադրած ուտելիքը շատ վատն ու անհամ է, սակայն միգուցե մեր համային ընկալիչնե՞րն են մեզ խաբում։

Չնայած ավիաընկերությունները հաճախ են ոչ պատշաճ մատուցում իրենց ծառայությունները, այնուամենայնիվ, ուտելիքը, որը տալիս են ուղևորներին, դիտավորյալ չէ, որ անհամ է պատրաստված։ Մասնագետներն ասում են, որ մեր մարմինն է փչացնում ուտելիքի համը, քանի որ, եթե մենք նույն ուտելիքը ուտեինք մեր տանը կամ ռեստորանում, այն բավականին համեղ կլիներ։

Ինքնաթիռի ներսի պայմանների պատճառով մեր համային և հոտային ընկալիչները լավ չեն գործում։ Ինքնաթիռում սովորաբար արհեստական ճնշում են ստեղծում, որպեսզի կարողանանք առանց թթվածնային դիմակների ճամփորդել, սակայն ամեն դեպքում այդ ճնշումը այնքան մեծ չէ, ինչ Երկրի վրա։ Ահա թե ինչու են բոլորը բողոքում ավիաընկերությունների տրամադրած ուտելիքից. ինքնաթիռի մեջ մենք կորցնում ենք մեր համի զգացումը։

Եթե ինքնաթիռի մեջ երբևէ հանել եք ձեր կոշիկները, ապա դրանք հագնելուց հավանաբար տարօրինակ ցավեր եք զգացել։ Երբ թռչում ենք, մեր ոտքերը ուռչում ու փքվում են, քանի որ արյունը հակված է անշարժ դիրքում կուտակվելու ու լճանալու մեր ներքին սրունքներում։ Բայց այդ զգացումը կապված է ոչ թե ինքնաթիռի բարձր դիրքի կամ ճնշման հետ, այլ, որովհետև ինքնաթիռում ոտքերը դնելու համար շատ փոքր տեղ է հատկացված։ Երբ ստիպված ենք լինում ոտքերը երկար ժամանակ առանց շարժելու նույն դիրքում պահել, նրանք թմրում են և ուռչում։

Անկախ նրանից, որ լեգինսներով կամ նեղ ջինսերով դուք միգուցե ավելի գեղեցիկ տեսք ունեք, մասնագետներն առհասարակ խորհուրդ չեն տալիս ինքնաթիռով թռչելիս կրել նեղ հագուստ։

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է իրականացվում ինքնաթիռի օդափոխությունը։ Ցավոք, բայց հնարավոր չէ դրսից օդ վերցնել ու ներս մղել։ Այդ պատճառով օդափոխությունն իրականացնում են ինքնաթիռի հսկայական շարժիչները, որոնք օդը ներմղելու ժամանակ չորացնում են օդը՝ առաջացնելով խոնավության խիստ պակասություն։

Իրականում ինքնաթիռի մեջ օդն ավելի չոր է, քան անապատներում։ Կարելի է ասել, որ ինքնաթիռները թռչող անապատներ են, որոնք մարդկանց մոտ հաճախ ջրազրկում են առաջացնում։

Ջրազրկումը ոչ միայն առաջացնում է ծարավի զգացում, այլ շատ հիվանդություններ, օրինակ՝ հարբուխ, իսկ ասթմայով հիվանդների համար ինքնաթիռով թռչելը կարող է ճակատագրական լինել։ Հենց այդ պատճառով էլ ինքնաթիռներում ուղևորներին պարբերաբար հեղուկ են առաջարկում, սակայն խորհուրդ է տրվում ջրի հավելյալ պաշար վերցնել ձեզ հետ, որպեսզի խուսափեք ջրազրկումից։ 

Ինքնաթիռում գտնվելիս բշտիկների առաջացման ռիսկերն ավելի բարձր են։ Սա ևս կապված է ինքնաթիռի խոնավության պակասի հետ, քանի որ մեր մաշկը սովոր չէ այդպիսի չոր պայմանների։

Վիճակն էլ ավելի վատ է, երբ արևելքից թռչում եք դեպի արևմուտք՝ ժամանակին հակառակ։ Այս պարագայում մեր ներքին ժամացույցը խառնվում է և չի հասկանում՝ երբ է գիշեր, երբ՝ ցերեկ՝ առաջացնելով հորմոնային խանգարումներ։ Իսկ ինչպես հայտնի է, հորմոնային խանգարումները հանգեցնում են բշտիկների առաջացման։

 

Անծանոթ մարդկանց հետ ճամփորդելը միշտ չէ, որ անվտանգ է. ո՞վ գիտի, թե մեր կողքի նստարանին կամ դիմացի շարքում նստած անձը ինչ հիվանդություն ունի։ Իրականում ինքնաթիռը լի է բազմաթիվ վարակիչ բակտերիաներով, այդ թվում՝ աղիքային ցուպիկով ու MRSA տեսակի հիվանդության բակտերիաներով։

2014 թվականին արված հետազոտության համաձայն՝ MRSA հիվանդության վարակիչ բակտերիան ինքնաթիռի մեջ ապրում է մինչև 168 ժամ, իսկ աղիքային ցուպիկինը՝ մինչև 98 ժամ։ Սա իրականում շատ լուրջ խնդիր է, քանզի նույն ինքնաթիռը օրական հարյուրավոր մարդկանց է տեղափոխում, այդ պատճառով էլ պետք է միշտ զգույշ լինել, քանի որ ընդամենը նստատեղի բռնակին դիպչելով էլ կարող եք վարակվեք։ 

Ինքնաթիռով թռչելը ևս մի առավելություն ունի. այն մեզ թույլ է տալիս ճամփորդել ժամանակի մեջ։ Բայց պետք չէ շատ ուրախանալ, քանի որ ընդամենը մի փոքր կարող ենք ճամփորդել։

Էյնշտեյնը հայտնաբերել է, որ երբ առարկան շարժվում է, սկսում է համապատասխանաբար նվազեցնել ժամանակի արագությունը։ Օրինակ, եթե տիեզերանավը շարժվում է լույսի արագությամբ, ապա դրանում գտնվող տիեզերագնացի կյանքը ավելի դանդաղ է ընթանում, քան մյուսներինը։ Իսկ երբ նա վերադառնա Երկիր, ապա ավելի քիչ ծերացած կլինի, քան իր հասակի այլ մարդիկ։ Այդպես կարելի է ասել, որ նա որոշ չափով տեղափոխվել է ապագա։

Image result for obama getting out of plane

Այս երևույթն ունի մի մեծ դրական կողմ. այն գործում է նաև համեմատաբար դանդաղ արագության դեպքում։ 6 ժամ տևողությամբ թռիչքի ընթացքում ուղևորը ծերանում է մեկ միլիոներորդ վայրկյան քիչ, քան մյուսները։ Այսպիսով՝ թռիչքից հետո կարող եք հպարտորեն ասել, որ դուք մեկ միլիոներորդ վայրկյանով առաջ եք անցել բոլորից և գտնվում եք ապագայում։

Սա տեսական եզրակացություն չէ, քանի որ դեռ 1971 թվականին գիտնականները փորձի շնորհիվ հաստատեցին ենթադրությունները։ Նրանք ինքնաթիռի մեջ տեղադրեցին սուպեր ճգրիտ միջուկային ժամացույց և ուղարկեցին շուրջերկրյա ճամփորդության։ Արդյունքում պարզվեց, որ ինքնաթիռի միջի և Երկրի վրա գտնվող ժամացույցների միջև կա ժամային շատ փոքր տարբերություն։

Այսպիսով՝ մյուս անգամ ինքնաթիռից դուրս գալիս կարող եք բոլորին ներկայանալ որպես անցյալից դեպի ապագա եկած մարդ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել