ՎԵՐՋԱՊԵՍ!!! «ՀՀ կառավարությունը որոշել է հաստատել մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող սահմանամերձ համայնքների հողի հարկ վճարողների և ջրօգտագործողների պետական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը։ Հողի հարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարելու նպատակով Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին հատկացվել է ավելի քան 54 մլն դրամ, իսկ ջրի վարձավճարի 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` մոտ 11 մլն դրամ, ինչպես նաև ևս մոտ 16 մլն դրամ` «Մեղրի» ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքում օգտագործվող ջրի դիմաց 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով։ «Այս փաստաթուղթը մենք պատրաստել ենք ՀՀ նախագահի հանձնարարությամբ` լուծելու համար այն գյուղերի խնդիրները, որոնք գտնվում են այնպիսի գոտիներում, ուր, ցավոք, կրակոցներ են հասնում, - ասել է վարչապետը։ - Սա լուրջ անհանգստություն է պատճառում մեր բնակիչներին։ Ապագայում ևս անդրադառնալու ենք խնդրին` այս համայնքներին օժանդակություն ցուցաբերելու նպատակով»։

Կից նյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել