«Զզվում եմ մեծամիտ եւ գոռոզ մարդկանցից». ի՞նչ է պարզել հայ հաղորդավարը Իչայի դերակատարի մասինIravunk.com-ը գրում է.

«Իրավունքն» օրերս գրել էր, որ երգիչ, «Տնից հեռու» հեղինակային հաղորդման հաղորդավար ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ  Հնդկաստանում՝ Մումբայում, հանդիպել եւ բացառիկ հարցազրույցներ է ունեցել հայ հեռուստադիտողի կողմից սիրված հնդկական սերիալների հերոսների հետ: Այսպիսով՝ ամփոփելով հանդիպումների շարքը՝ Վ. Սարգսյանը նախ  շնորհակալություն է հայտնել՝ իր հանդիպումների շուրջ ստեղծված մեծ ուշադրության համար, ապա մանրամասնել. «Հավատացեք յուրաքանչյուր դերասանի հանդիպելու համար մենք անբացատրելի մեծ աշխատանք ենք կատարել: Ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ում նամակներին չեմ կարողացել պատասխանել (6000 նամակ), բոլորին կպատասխանեմ մի քանի օրից»:

Ի դեպ, բոլիվուդյան աստղերի հետ նախատեսված հանդիպումներից չեն կայացել ընդամենը մի քանիսը, որոնց անդրադառնալով՝ Վ. Սարգսյանը պարզաբանել է. «Ինչ վերաբերվում է Բարուն Սոբտիին («Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալի Արնավ Սինգհ Ռայզադայի դերակակատարը, - հեղինակ), նշեմ, որ նրա հետ կապի մեջ եմ եղել ամեն օր:

Фото Sarafyan Hrant.

Ցավոք, նա քաղաքում չէ, վերադառնալու է մի քանի օրից, իսկ ես այդքան սպասել չեմ կարող (հասկացեք, ես եւս ունեմ բազում այլ պլաններ ու բացի դա յուրաքանչյուր ավել օրը կախված է մեծ ֆինանսներից): Սակայն, չեմ հիասթափեցնի եւ կնշեմ, որ շուտով պլանավորում եմ նորից մեկնել Մումբայ եւ այդ անգամ կնկարահանեմ նրան»:

Фото Sarafyan Hrant.

Վ. Սարգսյանին չի հաջողվել նկարահանել նաեւ նույն հեռուստասերիալի դերասանուհի Սանայա Իրանին, որը կերտել է Քուշի Գումարի Գուպտա Սինգհ Ռայզադայի կերպարը, որովհետեւ նա եղել է հիվանդանոցում. «Նույնիսկ հանդիպել եմ նրա մոտ ընկերուհուն, եւ նկարահանումներ կատարել հիվանդանոցում: Հասկանում եք՝ անհնար էր»:

Фото Sarafyan Hrant.

«Տնից հեռու» հաղորդման հեղինակը նաեւ ուշագրավ մանրամասներ է պատմում «Մերժվածը» հեռուստասերիալի դերասանուհի Թինա Դատտայի մասին, որը կերտել է Իչայի կերպարը. «Կասեմ միայն, որ զզվում եմ մեծամիտ եւ գոռոզ մարդկանցից, այն էլ այն դեպքում, երբ իրենցից մեծ բան չեն ներկայացնում (ի դեպ, նրա մասին նույն կարծիքին են նաեւ մյուս դերասանները, ում հանդիպեցի)»:

Իսկ վերջում բոլիվուդյան աստղերին մեր հանրությանը ներկայացնող հայ հաղորդավարը հավելել է. «Հուսով եմ՝ կարողացա Ձեզ նվիրել հետաքրքիր պահեր այս օրերի ընթացքում, բայց հավատացեք այն,ինչ նկարահանել ենք կլինի անբացատրելի հետաքրքիր: Շատ շուտով «Տնից Հեռու» ATV-ի եթերում՝ Մումբայից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել