«ՀՀԿ-ի ռեյտինգային կին թեկնածուներից «ռեկորդային» ձայներ է հավաքել Լոռիում ՀՀԿ վարկանիշային թեկնածու Լուսինե Մեջլումյանը՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրենը՝ 4 հազար 722 ձայն։ 37-ամյա Մեջլումյանը «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի զարմուհին Է։ Ուշագրավ է, որ Ալավերդիում Լ. Մեջլումյանը հետևում Է թողել ՀՀԿ-ի տիտաններին՝ Կարեն Կարապետյանին, Արկադի Համբարձումյանին և Վահրամ Բաղդասարյանին, որոնք միջոցներ չխնայեցին շատ ձայներ ստանալու համար։ Իսկ ՀՀԿ-ից ամենաքիչ ձայներ ստացած թեկնածուն էլ Արարատի մարզից Ռիմա Օհանյանն Է, որն «Արարատի հիվանդանոց» ԲԿ պոլիկլինիկայի տնօրենն Է։ Նա ընդամենը 24 ձայն Է ստացել։ ՀՀԿ-ի ռեյտինգային կանանցից երկրորդը Ռուզաննա Հակոբյանն Է՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի զարմուհին, որը Գեղարքունիքում ստացել Է 1398 ձայն։ Երրորդը Տավուշում առաջադրված Հասմիկ Ամիրյանն է՝ Իջևանի պետական վարժարանի տնօրենը, նա 1177 ձայն է ստացել։ Համեմատաբար լավ ցուցանիշ է գրանցել Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը՝ 1005 ձայն, իսկ Արագածոտնում առաջադրված շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանի օգտին 216 մարդ Է քվեարկել, փոխմարզպետ Նունե Մովսիսյանի օգտին՝ 566-ը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել