Image result for сирия завтраԱյն, որ Սիրիական պետությունը չի կազմաքանդվի, փաստ է, բայց որ այդ պետության ներսում կլինեն ինքանավար մարզեր կամ պետական միավորումներ, դա արդեն ակնառու է: Գաղտնիք չէ, որ Ասադին սատարում է Ռուսաստանը, իսկ քրդերին, որոնք, ի դեպ, Ասադի դեմ ոչինչ չունեն, սատարում է ԱՄՆ-ն: Սակայն հենց Սիրիայում է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը համընկնում են, այս երկու պետությունները չեն սատարում Թուրքիայի կողմից աջակցություն ստացող թուրքմեններին, ավելին՝ ամեն ինչ անում են, որպեսզի ռազմական գործողությունները տեղափոխվեն հենց թուրքմեններով բնակեցված վայրերը: Այս օրերին տեղի ունեցավ բախում Սիրիայում խաղացող երկրների միջև: Փորձում են իրար բան հասկացնել, ազդեցության դաշտերն ու սահմանները հստակեցնել: Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, իրեն զգում է ապահովագրված իր երկրի տարածքում ռազմական գործողություններից, միևնույն ժամանակ, խստացրել է քաղպաշտպանական համակարգը, սահմանի հսկողությունը և այլն:
Մեկ բան հստակ է՝ Թուրքիան մտահոգ է Սիրիայի քրդերի հարցով, նա ցանկանում է այնտեղ բնակեցված քրդերին Թուրքիայի հետ սահմանային հատվածից հեռու տանել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել