Image result for владимир соловев в бакуԱդրբեջանի նախագահի մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևն ընդունել է ռուսաստանցի հայտնի լրագրող, «Մենամարտ» թոք-շոուի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովին: Այս հանդիպմանը չէի էլ անդրադառնա, եթե չլիներ մեկ բայց: Վլադիմիր Սոլովյովը բավական վաղուց Բաքվի բռնապետի կողմից հայտարարվել է Ադրբեջանի ամենավտանգավոր թշնամիներից մեկը: Սոլովյովը, ով ռուսաստանյան հեռուստատեսային շուկայում համարվում է ամենաազդեցիկ լրագրողներից մեկը, միշտ աչքի է ընկել իր հայամետ կողմնորոշմամբ և հայտարարություններով: Սոլովյովը երբեք չի թաքցրել իր կարծիքը նաև Արցախի հարցում և իր կողմից ճանաչել է Արցախի անկախությունը՝ այն բարձրաձայնելով իր հաղորդումների ժամանակ: Այդ հանգամանքը միշտ նյարդայնացրել է Բաքվին: Իլհամ Ալիևն էլ Սոլովյովի հայամետությանն ազերիական ԶԼՄ-ների միջոցով պատասխանում էր փողոցային վիրավորանքներով և լուտանքներով:
Վերջին շրջանում Ադրբեջանում բավական մեծ դժգոհություն էր բարձրացել ռուսաստանյան հեռուստաընկերություններում տարբեր մակարդակներում մեծ քանակությամբ հայ մասնակիցների առկայությունից: Իր դժգոհությունն այդ առթիվ հայտնել էր նույնիսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն: Որքան կռահելի է, ադրբեջանական կողմը ռուսաստանյան մեդիադաշտը զոնդաժի ենթարկելուց հետո հիմա էլ փորձում է կիրառել նավթախավիարային դիվանագիտությունը: Այսինքն՝ ԳՆԵԼ իրեն թշնամի լրագրողներին: Առաջին «զոհերից» մեկին էլ պատահաբար չեն ընտրել: Դա հայամետ հայացքներով հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովն է:
Ապշերոնյան սուլթանի մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ այդ հանդիպումը ներկայացնելիս ասվում է, որ Ադրբեջանի նախագահը Սոլովյովին տեղեկացրել է իր դիրքորոշումն արցախյան հակամարտության վերաբերյալ: Սոլովյովն էլ ասել է, որ առաջին անգամ է Բաքվում և նրան հետաքրքիր է ծանոթանալ այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում:
Բաքուն իզուր ժամանակը չի կորցնում և փորձում է տարբեր մեթոդներով չեզոքացնել Ադրբեջանին սպառնացող վտանգները տարբեր բնագավառներում: Սոլովյովի պարագայում դա ամեաազդեցիկներից մեկն է՝ լրատվական դաշտը: Ժամանակին նույն նավթախավիարային դիվանագիտության շնորհիվ Բաքուն իրենով արեց ՌԴ քաղաքական դաշտի ամենահայամետ գործչին՝ Վլադիմիր Ժիրինովսկում (սա նույնիսկ Մոսկվայում կայացած մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ ստացավ «Հայաստանի բարեկամ» կոչումը), ով Բաքու այցելելուց հետո դարձավ Իլհամի գլխավոր PR-շչիկը Մոսկվայում՝ վերածվելով հայերի թշնամու:
Հուսով եմ, որ Սոլովյովի գնման գործընթացը կձախողվի: Նա միշտ աչքի է ընկել իր սկզբունքայնությամբ: Բայց․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել