Aravot.am-ը գրում է.
Բենզինը, շաքարավազը, ծխախոտը, բանանը, երշիկեղենը, ալյուրը թանկացել են: Սպառողները այս ապրանքային շուկաներում թանկացումներ նկատեցին անմիջապես ընտրություններից հետո: Հետընտրական թանկացումները քաղաքացիները պայմանավորում են ընտրություններին ծախսած գումարները հետ բերելու օլիգարխների գործելաոճով, որոնց մի մասն ակտիվ ներգրավված էին ընտրական գործընթացներում: Այս տեսակետը, սակայն, չեն կիսում պաշտոնական աղբյուրները:
 Երեկ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչը ասուլիսում հայտարարեց, որ գնաճն արձանագրվել է հունվար-մարտ ամիսներին: Ապրիլի մասով ԱՎԾ-ն դեռ ուսումնասիրություն չուներ: Քանի դեռ ապրիլ ամսվա տվյալները չկան, տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը չի շտապում թանկացումները հետընտրական որակել: Aravot.am-ի հետ զրույցում պարոն Խաչատրյանն ասաց, որ կարելի է ենթադրել, որ ընտրությունների վրա ծախսած գումարները կփորձեն հետ բերել, նրանք, որոնք ունեն լծակներ եւ հնարավորություն այդ գումարները հետ բերելու, սակայն մեր զրուցակիցը դրա վերաբերյալ գնահատական տալ չցանկացավ` մինչեւ չհրապարակվեն ԱՎԾ ապրիլ ամսվա տվյալները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել