Картинки по запросу թրամփThe New York Times պարբերականի կարծիքով՝ Սիրիայի հրթիռակոծումը կարող է զգալի վտանգների հանգեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար: Նշվում է, որ Թրամփի համար առաջին վտանգը կարող է դառնալ Ռուսաստանի հետ հարաբերությունների կրախը, քանի որ ռուսական իշխանությունները չեն գնա այնպիսի համաձայնության, որը սպառնալիքի տակ կդնի երկրի ազդեցությունը Սիրիայում և Մերձավոր Արևելքում:

Պարբերականը նշում է նաև, որ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիրքերին հարվածելու որոշում կայացնելով, Թրամփը հարվածի տակ է դնում ամենագլխավոր թիրախը՝ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակը, քանի որ եթե սիրիական ռեժիմը փլուզվի, երկիրը կդառնա ահաբեկիչների ապաստարան:

Թրամփի համար վտանգավոր է նաև այն, որ չկա Սիրիայում խաղաղություն հաստատելու հստակ նախագիծ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել