Картинки по запросу ավագանու ընտրություններՀետո էլ ասում են՝ ինչպես է ընդդիմությունը հաջողացնում ձայն մսխել ընտրություններում կամ ընտրություններից դուրս։ Խնդրեմ, դրա առհավատչյան։ Լուրեր են տարածվում, որ Զարուհի Փոստանջյանը կարող է գլխավորել «ԵԼՔ»-ի ավագանու ցուցակը գալիք ընտրություններում, որի առաջին համարը, ինչպես գիտեք, քաղաքապետի թեկնածու է համարվում։ Պառլամենտում որոշակի հաջողություններ արձանագրելուց հետո սա շատ մեծ սխալ կլինի ԵԼՔ-ի կողմից ոչ թե նրա համար, որ Զարուհու անձի դեմ ինչ-որ բան ունենք, այլ եկեք դատենք զուտ քաղաքական պրիզմայով։

Նախ՝ դաշինքում, բացի երեք լիդերներից, կան նաև այլ գործիչներ, ովքեր ապացուցեցին, որ կարող են լինել մրցունակ։ Երիտասարդ են, դրական կողմերով լի ու ամենակարևորը՝ նախկինում քաղաքական գործընթացների մեջ թաթախված չեն եղել։ Ի՞նչ իմաստ ունի, այսպես ասած, դրսից մարդ բերել այն պարագայում, երբ Զարուհի Փոստանջյանին մինչ այդ էլ առաջարկում էին մտնել ԵԼՔ ցուցակ, սակայն վերջինս հրաժարվում էր։ Եվ հետո Փոստանջյանը, ցավոք, քաղաքական առումով աններդաշնակ է գրեթե բոլորի հետ՝ նախկին կուսակիցիներից սկսած մինչ քաղաքական օպոնենտներ։ Բացի այդ էլ՝ հանրությունը հոգնել է ագրեսիայից, ու վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ միայն իշխանություններին հայհոյելով ու հրաժարական պահանջելով հարցեր չեն կարգավորվում։ Տարոն Մարգարյանին երևանցիներն իսկապես սիրում են, որովհետև իշխանության մեջ եղած միակ պաշտոնյան է՝ վարչապետից հետո, որ հեղինակություն ունի հանրության շրջանում։ Նրա հետ մրցակցելը իսկապես բարդ է լինելու։ Փոստանջյանը իր պահանջներն է առաջ բերելու, որին, իմիջիայլոց, դեռ հարց է՝ կհամաձայնեն ԵԼՔ-ում, թե ոչ։ Ամեն դեպքում, քանի դեռ վերջնական թեկնածուն չի որոշվել, հույս ունենանք, որ ընդդիմադիր խմբակցությունը Երևանում ավագանու ընտրություններում ներկայացված կլինի ըստ արժանվույն ու առանց «հիստերիկ» թեկնածուների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել