885963Araratnews.am-ը գրում է.

Հոլիվուդյան օսկարակիր դերասան Ջորջ Քլունին Լոնդոնում մասնակցել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը. այս մասին հաղորդել է երաժիշտ, ֆիլմի երաժշտության հեղինակ Քրիս Քորնելը:

Համացանցում ֆիլմի պրոդյուսերները սկսել են #պահպանիրխոստումը (#keepthepromise) արշավը, որի միջոցով ֆիլմին իրենց աջակցությունն են հայտնել երաժիշտ Էլթոն Ջոնը, դերասան Սիլվեստեր Ստալոնեն, երգչուհի Շերը, Բարբարա Սթրեյզանդը, թենիսիստ Անդրե Աղասին, դերասաններ Լեոնարդո ԴիԿապրիոն, Դին Քեյնը և Օուեն Ուիլսոնը:

Ֆիլմը նկարահանվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ: Ֆիլմի ռեժիսորն օսկարակիր Թերի Ջորջն է, ով ընտրել է տաղանդավոր և իրենց գործում հմուտ դերասաններ, ինչպիսիք են՝ Քրիստիան Բեյլը, Օսկար Այզեկը, Շառլոտա Լե Բոնը, Անժելա Սարաֆյանը, Ջեյմս Քրոմվելը և ուրիշներ. ֆիլմի սաունդթրեքը գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բրիտանացի հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնն իր ֆեյսբուքյան էջում ֆիլմի վերաբերյալ գրառում էր կատարել, որում դատապարտել է հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել