Картинки по запросу գոհար հայրապետյանԿանանց հոգեբանությունը երկարատև ուսումնասիրելուց հետո մի բան հասկացա, ասեցի՝ կիսվեմ մեր տղամարդկանց հետ, որ հետո չասեն՝ բա ինչի՞ էիք այդքան կարևոր ինֆորմացիան ներս գցում:
Ուրեմն՝ այսպես. երբ խորը, լիքը, ասելիք ունեցող կինը լռում է, խելք ունեցող տղամարդն ունի փրկության ընդամենը երկու ճանապարհ՝ նա կա՛մ նույն րոպեին պետք է ամրագրի Գոա թռչող ինքնաթիռի մոտակա չվերթի տոմս միայն մեկ ուղղությամբ, կա՛մ էլ երեկոյան հրավիրի սիրած կնոջը ռեստորան, պատվիրի ամենաթանկ գինու շիշը, նայի կնոջ աչքերի ուղիղ բիբերի մեջ և ներողություն խնդրի: Անգամ իր չարածների համար: Իհարկե, տղամարդն ունի նաև մեկ այլ տարբերակ՝ նա կարող է անտեսել կնոջ լռությունը: Խորհուրդ չի տրվում, սա վատագույն սցենարն է: Որովհետև կնոջ երկարատև լռությունը, որպես կանոն, շատ անսպասելի ձևեր է ընդունում: Կնոջ լռությունը կարող է վերածվել թաքուն դավաճանության: Կնոջ լռությունը կարող է պայթել ընդմիշտ փակվող դռան շրխկոցով և նրա հեռացող մեջքի վերջնական տեսարանով: Կնոջ լռությունը կարող է նաև մնալ այդպես լուռ լռություն, բայց համր աղաղակի տեսքով արտացոլվել երեխաների դժբախտ աչքերում…
Ասածս ի՞նչ է, սիրելի տղամարդիկ. երբեմն խոսեք ձեր կանանց հետ: Հավատացնում եմ՝ նրանք մէ հրաշալի անձնավորություններ են :)

Շնորհավոր ապրիլի 7-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել