Armfootball.com-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ հաջորդ մրցաշրջանում ավելի շատ գոլեր ու գոլային փոխանցումներ է կատարելու, քան ընթացիկ մրցաշրջանում: 

- Ես ինձ շատ լավ եմ ճանաչում և վստահ եմ, որ կարող եմ ավելի լավ խաղալ: Ցանկանում եմ ասել, որ հաջորդ մրցաշրջանում ավելի շատ գոլեր ու գոլային փոխանցումներ եմ կատարելու: Կարելի է կատարելագորել խաղի ցանկացած ասպեկտ: Պետք չէ ասել, որ ինչ-որ բանում շատ լավն եմ ու հարկ չկա աշխատել այդ ուղղությամբ: Պետք է ջանասիրաբար աշխատել խաղային բոլոր ասպեկտների վրա,- Մխիթարյանի խոսքերը մեջբեևել է championat.com-ը հղում անելով Daily Mail-ին:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը 28 խաղ է անցկացրել, խփել է 7 գոլ ու կատարել է 5 գոլային փոխանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել