Galust-Sahakyan2Araratnews.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի մայրեր,

շնորհավորում եմ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:

Իր նշանակությամբ ու բովանդակությամբ այս օրը խորհրդանշում է արժեքների մի ամբողջություն, որոնք առաջնահերթություն են մեզանում, որոնք մեր կյանքը դարձնում են ավելի լուսավոր ու իսկապես հարուստ, որոնք ամրապնդում են մեր հոգևոր ու բարոյական ուղենիշները: Այդ արժեքներից յուրաքանչյուրն ունի որոշակի չափ ու սահման, սակայն ձեր՝ մայրերիդ պարագայում նրանք գոյություն ունեն անսահմանության մեջ:

Դուք կարողանում եք անսահմանորեն և անչափելի գեղեցկացնել ու հարստացնել կյանքը՝ լույս աշխարհ բերելով երկրի հերթական քաղաքացուն: Դուք կարողանում եք սիրել ու նվիրվել, համբերել ու ներել առանց չափ ու սահման դնելու:

Բայց այս յուրահատուկ՝ միայն մայրերիդ բնորոշ անսահմանության մեջ դուք մշտապես կարողանում եք ձեր մեջ տեսնել հայրենիքի սահմանը, որն ամենաշատը պաշտպանված լինելով, այդուհանդերձ, շարունակական պաշտպանության ու հոգածության կարիքն ունի: և առանց վարանելու դուք նաև կարողանում եք ձեր զավակին ուղարկել հայրենիքի սահմանի անխախտելիությունն ապահովելու:

Երախտագիտության խորին զգացումով վերստին շնորհավորելով այս լուսառատ տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ, սիրելի մայրեր, առողջություն, սեր, երջանկություն և ջերմություն, այն, ինչ յուրաքանչյուր զավակ, ձեր շնորհիվ կյանք առնելով, մշտապես ստանում է ձեզնից: Թող ձեր յուրաքանչյուր օրը բացվի խաղաղությամբ»:

- See more at: http://araratnews.am/galust-sahakyaneh-shnorhavorakan-ugherdz-e-hghel-mayruthyan-u-gegheckuthyan-toni-arthiv/#sthash.RSPCACN7.dpuf
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել