Картинки по запросу ali larijanԴեռևս անցած ամսվա մարտի 13-ին Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանը կոչ էր արել իր երկրի քաղաքացիներին զերծ մնալ Նովրուզի տոնակատարություններին Թուրքիա այցելությունից, որին շատ ցավագին էր արձագանքել պաշտոնական Անկարան:
Այս հայտարարությունից մի քանի օր անց` արդեն մարտի 18-ին, Թուրքիան հայտարարեց, որ մեկ օրվա ընթացքում միայն Քափլիքոյ ցամաքային անցակետով Իրանից Թուրքիա է անցել 7000 իրանցի զբոսաշրջիկ: Իսկ ահա տոնակատարությունների ավարտից հետո Թուրքիան հայտարարում է, որ այդ օրերին Թուրքիան ընդունել է ավելի քան 102 000 իրանցի զբոսաշրջիկի Իգդիր,Կարս, Բայազետ, Աղըր և Վան քաղաքներում: Միևնույն ժամանակ, Թուրքիան տարածում է հայտարարություն, որով հայտնում է մտահոգություն Իրանից դեպի Թուրքիա, հատկապես Իգդիր, անլեգալ իրանցիների մուտքը: Որպես անլեգալ միգրացիայի ճանապարհ է նշում Թուրքիա-Իրան պետական սահմանի չպահպանվող հատվածները: Ըստ տրամաբանության՝ հենց այս հատվածները պետք է որ ականապատված լինեին, սակայն Թուրքիան Եվրոպայից ստանում է գումար Իրանի հետ սահմանին ականազերծման լայնածավալ աշխատանքներ կատարելու համար... Որտե՞ղ են այդ ականները...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել