Картинки по запросу տնտեսական աճ2017թ. հունվար-մարտին ապահովվել են 255 մլրդ դրամ հարկային եկամուտներ, որից 196 մլրդ դրամը՝ հարկային մարմնի կողմից, իսկ 59 մլրդ դրամը` մաքսային: Նշենք, որ 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ պետական բյուջեի եկամուտներն ավելացել են 24.3 մլրդ դրամով կամ 10.5%-ով: Հարկային մասով աճը կազմել է 20.3 մլրդ դրամ կամ 11.6%, իսկ մաքսային մասով` 4 մլրդ դրամ կամ 7.3%: Մուտքերի աճը հիմնականում պայմանավորվել է ստվերի վերհանման և կանխարգելման նպատակով հարկ վճարողների գործունեության անհատական վերլուծության համակարգերի ներդրմամբ:

Ավելացած հարկային եկամուտների ֆոնին ուշագրավ է, որ 2017 թվականի հունվար-մարտ ամիսներին իրականացված բոլոր ստուգումների և ուսումնասիրությունների քանակը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ կրճատվել է 1186-ով կամ 44%-ով: Փոխարենը մեկ ստուգմամբ արձանագրված հարկային պարտավորության միջին գումարը 2016թ. հունվար-մարտի 868.9 հազ. դրամի դիմաց այս տարի կազմել է 4432.2 հազ. դրամ. ցուցանիշի գծով աճը՝ 3563.3 հազ. դրամ կամ 410%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել