«Մեզ հասած տեղեկություններով՝ թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքները, պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանն իր «փառահեղ» հաղթանակը տոնելու է ապրիլի 12-ին, «Փարվանա» ռեստորանում։ Հրավիրված են նրա կայսրության աշխատողները, այդ թվում՝ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները։ Պետք է արձանագրել, որ այս կայսրության ողջ անձնակազմն անձնուրացորեն աշխատեց Լֆիկի համար՝ նրան բերելով աննախադեպ մեծ թվով ձայներ Երևանի տարածքում՝ 42 հազար 472 ձայն, երբ բավականին հայտնի օլիգարխներ, բարերարներ մարզերից ստացել են 3, 6, 7 հազար ձայն»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել