«ՀՀԿ-ում խորը տագնապի մեջ են. որևէ մեկը, բացի կանանց էսկադրոնից, հստակ չգիտի` լինելո՞ւ է ապագա պառլամենտում, առաջին եռյակը տրոհվելո՞ւ է, Վիգեն Սարգսյանը դառնալո՞ւ է ԱԺ նախագահ, թե՞ ոչ։ Ինքը` Վ․ Սարգսյանը, նեղ միջավայրում ասել է` մնալու եմ ՊՆ-ում: «Չնայած՝ շեֆը ոնց որոշի»,- պնդում են ՀՀԿ-ականները:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ում վաղուց ի վեր պատգամավորության 2 դիմում են գրում` մեկը թեկնածու դառնալու, մյուսը` «ինքնակամ» հրաժարվելու: Վերջինի տակ ամսաթիվ չի դրվում միայն և կիրառվում է ըստ անհրաժեշտության։

«Խնդիրն» առավել «սուր» է Սահակյանների ընտանիքի դեպքում. «մեկ ընտանիքից 2 ներկայացուցիչը «թյունինգված» պառլամենտի համար շատ չէ՞» հարցին ի պատասխան ՀՀԿ-ից ասացին. «Գալուստ Գրիգորիչի դեպքում երբեք շատ չէ՝ համուհոտով է լինում։ Մի մոռացեք` այդ «ընտանիքը» միշտ է բազմանդամ եղել ԱԺ-ում՝ հանձին աներձագ Աշոտ Աղաբաբյանի»:

Այսինքն՝ Արման Սահակյանը չի՞ վերադառնա անշարժ գույքի վարչություն: «Ինչի՞ վերադառնա՝ մեկ տարի հետո այդ վարչությունը լուծարվելու է»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել