Հասունանում են բոլորը՝ դուր է գալիս դա ձեզ, թե ոչ: Ժամանակն իր անգին դասերն է տալիս (նույնիսկ այնպիսիք, որոնք չեն մտնում ձեր պլանների մեջ): Մենք դառնում ենք ավելի իմաստուն, խելացի և ուժեղ:

Հասունությունը կարծես հատուկ մակարդակ լինի (ինչպես խաղերում), որը թույլ է տալիս ապրել կոպիտ և դաժան պայմաններում՝ չշեղվելով ճանապարհից: Տղամարդկանց համար այդ վիճակն ունի առաջնահերթ կարևորություն, չէ՞ որ նրանք են իրենց ետևից տանում աշխարհը:

Տղամարդիկ, եթե դուք այս ցուցակից թեկուզ մեկ բան անում եք, հնարավոր է՝ ժամանակն է վերանայելու ձեր կյանքը: Ժամանակն է հասունանալու:

1. Հասուն տղամարդիկ առաջին տեղում չեն դասում երեկույթները

Նրանք գիտեն՝ ինչ բան է պարտականություն ասվածը. աշխատանքը շատ ավելի կարևոր է, քան ընկերների հետ պարապ ժամանակ անցկացնելը: Զվարճանքի համար միշտ էլ համապատասխան ժամանակ և վայր կգտնվի: Այդ պատճառով երեկոյան նրանք չեն հարբում մինչև ուշաթափություն՝ իմանալով, որ վաղը կարևոր հանդիպում ունեն:

Կարողանալ դասակարգել ըստ առաջնահերթությունների աշխատանքն ու զվարճանքը շատ կարևոր է:

2. Նրանց համար ընկերները շատ ավելի կարևոր չեն, որքան կյանքի ուղեկցուհին

Հասուն տղամարդը վերաբերվում է իր կնոջը, ինչպես թագուհու: Նա գնահատում է կնոջ ներկայությունը և գիտի, որ ոչ մեկ չի կարող իր թագուհու հետ մրցակցել: Կարելի՞ է արդյոք ստիպել սեփական կնոջը իրեն երկրորդական զգալ: Իհարկե ոչ:

3. Նրանց մոտ երբեք ծնողների արժեզրկում չի լինում

Կարոտել հորը և մորը շատ նորմալ է: Նրանց հետ շփվելու համար ամեն ջանք գործադրելը՝ նույնպես:

Հասուն տղամարդիկ հասկանում են, որ դաստիարակությունը դժվար գործ է: Եվ նրանք անսահման երախտապարտ են ծնողներին (և ապացուցում են դա գործով) այն բանի համար, թե որքան ջանք են նրանք թափել:

4. Նրանք չեն փորձում տպավորել ինչ-որ մեկին

Անձնական նպատակներ, երազանքներ և ձգտումներ. ահա թե որն է կարևոր:

Հասուն տղամարդը ինքն է նշանակում իր հաջողությանը հասնելու չափորոշիչները: Նա չի պատրաստվում ծախսել իր կյանքը՝ փորձելով ինչ-որ մեկի վրա տպավորություն թողնել: Կյանքը նրա բացարձակ պատասխանատվությունն է:

5. Նրանք կառավարում են իրենց էմոցիաները (հատկապես բացասական)

Նրանք մարդիկ են, ովքեր պրոբլեմները լուծելու համար դիմում են իրենց ինտելեկտուալ և վերլուծական ունակություններին: Նրանք թույլ չեն տալիս զգացմունքներին կամ էմոցիաներին կառավարել իրենց: Բոլոր պրոբլեմները լուծվում են խելքով, չէ՞ որ հասկանալի է, որ բարկության նոպաները կարող են տխուր ավարտի բերել:

6. Նրանք պրոբլեմներ չեն հավաքում

Հետաձգել գործերը վատ միտք է: Հասուն տղամարդիկ դրանց դեմ «պայքարում են» ստանալուն պես: Չեն հետաձգում վաղվա կամ երբեքի վրա: Ընդ որում՝ աշխատում է սկզբունքը. «Ես սկզբից լուծում եմ մի պրոբլեմը, հետո անցնում մյուսին»:

7. Նրանք չեն հրաժարվում իրենց պարտականություններից

Եվ չեն գցում դրանք ուրիշների վրա:

Այս մարդիկ երբեք չեն մեղադրում, այլ խիզախորեն խոստովանում են իրենց սխալներն ու թերությունները: Որովհետև նրանք գիտեն՝ այսօրվա անհաջողությունը հնարավորություն է վաղը ավելի լավը դառնալու համար:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել