Image resultOperativ.am-ը գրում է․

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին քննադատել են սեփական երկրպագուները:Այս մասին գրում է Interfax.ru-ն:

Ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է կատալոնական «Բարսելոնա» ակումբի  տարբերանշանով չիփսերի տոպրակ:Այսպիսով՝ երկրպագուները եզրակացրել են, որ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»:

Հարկ է նշել, որ ֆուտբոլիստն արագորեն հեռացրել է լուսանկարը, որից հետո նոր լուսանկար տեղադրել, նույն լուսանկարն առանց չիփսերի տոպրակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել