Երկու օր է՝ սոցցանցերում պտտվում է իրեն հայ համարող, սակայն իրականում երկու տարի էլ մահմեդականություն ընդունած և թուրք սիրեկանի հետ ապրող Նաիրի Զարյանի ծոռնուհի Իռեն կամ, ինչպես իրեն ներկայացնում էր ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը, Այրին Ավետյանը, որին ադրբեջանցիների հետ է ծանոթացրել Շվեդիայում բնակվող ևս մեկ դավաճան ստահակ՝ Վահե Ավետզադեն:
Սույն տականքն ադրբեջանցիներին հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ չի սիրում Հայաստանը, Երևանը համարում է ադրբեջանական քաղաք և այլ բարբաջանքներ: Նաև պարզվեց, որ այս անողնաշարը պատրաստվում է դիսերտացիա գրել Երևանի ճարտարապետության մասին և պատրաստվում է այցելել մեզ: Անմեղսունակ և ցինիկ ժպիտը դեմքին՝ Իռեն-Այրինը ասում էր, որ ինքը հայկական համայնքի հետ կապ ունի: Խիստ կասկածում եմ, որ այս ազգադավ անբարոյականի հետ ՀԱՅԸ կապ ունենա: Սույն վիժվածքի հետևանքի հետ կապ կարող են ունենալ միայն նրա պեսերը:
Ազերիներին հարցազրույց տալուց հետո Իռենը սարսափահար դիմել է CBC-ին և խնդրել հեռացնել այդ նյութը, իսկ սեփական թրքամետ զառանցանքները բացատրել ռուսերեն լեզվի վատ իմացությամբ: Սրան ի պատասխան՝ ազերիները հրապարակել են հարցազրույցի անգլերեն տարբերակը՝ բացահայտելով Իռենի ստախոսությունը: Պետք է նշեմ, որ ռուսերեն տարբերակում էլ այս փողոցայինը բավական վարժ ռուսերենով պատասխանում էր հարցերին:
Սակայն կարևորն այն է, որ թուրքից ավելի թուրք Իռեն-Այրինը պատրաստվում է ժամանել Երևան: Սա ցինիկության գագաթնակետն է: Հուսով եմ, որ Իռենը շատ «լավ» ընդունելության կարժանանա ՀՀ-ում: ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններն էլ պետք է իրեն «մեծ ներդրումն» ունենան Իռենի դիսերտացիայի պաշտպանության գործում:
Համոզված եմ, որ Իռենի դիսերտացիայի պատվիրատուները Բաքվից են: Հիմա էլ ինչ-որ մի կիսագրագետի միջոցով, ով իբրև թե հայ է, ուզում են «ապացուցել», որ Երևանը թուրք-ազերիների կառուցած քաղաք է:
Այս տականքը ո՛չ առաջինն էր, ո՛չ էլ վերջինը կլինի: Հերոստրատոսի սինդրոմով տառապողները, ովքեր ամեն գնով ուզում են ճանաչելիություն ձեռք բերել, նույնիսկ ԴԱՎԱՃԱՆԵԼՈՎ հարազատ ազգին՝ դեռ էլի ի հայտ կգան:
Հ.Գ. Նաիրի Զարյանի դավաճան ծոռնուհուն՝ Իռեն Ավետյան-Զռռանին ավելի լավ առաջարկ ունեմ՝ գնալ ՀԱՅԿԱԿԱՆ Բաքու և գրել այդ քաղաքի ճարտարապետության մասին ատենախոսություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել