4470833Araratnews.am-ը գրում է.

Եվրոպական երկրները պետք է դադարեցնեն Սիրիայում զինված խմբավորումներին աջակցությունը, եթե ցանկանում են իրենց պաշտպանել ահաբեկչությունից: Այս մասին ռուսական Вечерни лист թերթին տված հարցազրույցում ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Նրա խոսքով՝ Դամասկոսի և եվրոպական երկրների հատուկ ծառայությունների միջև շփումները դադարեցվել են այն բանից հետո, երբ Ֆրանսիան սկսեց աջակցել Սիրիայում հակակառավարական զինված խմբերին:

«Ահաբեկչության դեմ պայքարի համար գործընկերություն չի կարող լինել, եթե կա քաղաքական թշնամանք»,- ասել է Ասադը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել