karavarutyunAraratnews.am-ը գրում է.

ՀՀ  Կառավարության այսօրվա  նիստում, մինչ  օրակարգին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների և գերակա ծրագրերի կատարման հաշվետվության մասին:

Կարապետյանն ասաց, որ 2016 թ. հոկտեմբերին ԱԺ-ն հավանության էր արժանացրել Կառավարության գործողությունների ծրագիրը, և հաշվի առնելով, որ կարճաժամկետ միջոցառումների ծրագրի ժամկետն ավարտվել է, և առկա է նոր խնդիրների ու գերակա ճյուղերի պլանավորման անհրաժեշտություն, հանձնարարվեց գործադիրի բոլոր մարմիններին մեկշաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել 2016 թ. կառավարության գործողությունների ծրագրի հաշվետվություն, և այդ հաշվետվության մասին հանրությունը պետք է տեղեկանա:

Հանձնարարվեց նաև գործադիրի մարմիններին մեկամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել 5 տարվա գործողությունների ծրագիր` մանրամասնելով գերակա խնդիրները, ուղղությունները, հստակ նշելով դրանց իրականացման հստակ ժամկետները: «Հաշվի առնելով հանրության հետ հետադարձ կապի կարևորությունը` հանրությանը պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն կատարված գործողությունների վերաբերյալ»,- նշեց Կարեն Կարապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել