Բա ո՞նց կանգնեմ, բա ո՞նց նստեմ, ո՞նց նայեմ ու վերջիվերջո  ի՞նչ անեմ որ սիրուն լինի: Հարցեր, որոնք միշտ տալիս են համարյա բոլորը նկարվելուց առաջ: Հենց այդ մասին էլ կխոսենք այժմ, սակայն այսօր կխոսենք միայն աղջիկների նկարվելու տարբերակների մասին:

1.

Պարզ դիրք դիմանկարի համար: Ձեր հայացքը պետք է ուղղված լինի ֆոտոխցիկին կամ ցանկացած այլ կետի ուսի վրայով: Ուշադրություն դարձրեք ինչ գեղեցիկ նկար կարող է ստացվել, եթե Ձեզ նկարեն այս նույն դիրքով բայց այլ անկյունից:

2.

Որպես կանոն դիմանկարում ձեռքերը չեն երևում, սակայն դրանց առկայությունը Ձեզ ամենևին էլ չի խանգարի, ընդհակառակը՝ կարող եք շատ գեղեցիկ նկար ստանալ, եթե նկարվեք ձեռքերը դեմքի մոտ տարբեր դիրքերով պահելով: 

3.

Ամենաանկեղծ ու գրավիչ դիրքերից մեկը, պառկեք և խնդրեք, որ Ձեզ նկարեն առջևից ;) 
4.
Նախորդ դիրքի տարբերակներից մեկը՝ պառկեք գետնին և հենվեք երկու արմունկներով: Նկարը շատ ավելի գեղեցիկ է ստացվում, եթե նկարվում եք ծաղիկներով լի դաշտում կամ խոտածածկ տարածքում:
5.
Հերթական շատ պարզ, բայց նաևշատ գեղեցիկ դիրքը: Խնդրեք, որ Ձեզ նկարեն գետնի մակարդակից և ժամանակ առ ժամանակ փոխեք դեմքի արտահայտւթյունը, գլխի ու ձեռքերի դիրքերը:
6.
Դիրք, որի արդյունքը կլինի ուղղակի հիասքանչ, անկախ նրանից, որտեղ է արվում նկարը՝ անկողնու վրա, բնության գրկում, թե լողափին

7.

Հպարտ ու հասարակ դիրք: Արտահայտում է Ձեր կառուցվածքի ողջ գեղեցկությունը:

8.

Կազմվածքի ողջ գեղեցկությունն արտահայտելու հերթական եղանակը: Շատ գեղեցիկ նկար կստացվի, եթե ետևի պլանում վառ լույս լինի: Սովորաբար այս դիրքն օգտագործում են մայրամուտի ժամանակ նկարվելիս:
Մնացած նկարներն առանց մեկնաբանության: Առանց դրանց էլ նայելով նկարները շատ լավ կհասկանաք և կկարողանաք անհրաժոշտ դիրք ընդունել ;))

Սրանք այն հիմնական դիրքերն են, որոնց արդյունքում ստացվում են շատ գեղեցիկ նկարներ: Այս նկարներն ուղղակի օրինակներն էին, որոնք կօգնեն Ձեզ այս հարցում, և կարող եք յուրաքանչյուր դիրքում փոխել Ձեր դեմքի արտահայտությունը, գլխի կամ ձեռքերի դիրքը ;))))

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել