Armenpress.am-ը գրում է.

Ճանաչված թավջութակահար Նարեկ Հախնազարյանն իր հիացմունքն է հայտնել Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարդկային և մասնագիտական որակների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Հախնազարյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղադրելով իր և Հենրիխ Մխիթարյանի հանդիպիումից լուսանկարներ:

«Հիանալի զգացողություն է կյանքում հասնել ինչ-որ բանի և հպարտանալ դրա համար… Սակայն իսկապես անգին է հպարտության այն զգացումը, որն ունենում ես որևէ մեկի մեծ հաջողության համար, ում դու հարգում ես և ումով հիանում ես: Հենրիխ Մխիթարյան ջան, դու իսկապես մեծ մարդ ես: Ոչ միայն որովհետև դու հանճարեղ խաղացող ես, այլ նաև քո մարդկային բոլոր որակների համար` քո բարիության, ինտելեկտի և հիասքանչ համեստության: Չեմ կարող հաշվել, թե քանի մարդու եմ համոզել և վիճաբանել նրանց հետ` ցանկանալով ապացուցել, թե որքան կարևոր էր քո տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»: Ոչ միայն անձնապես ինձ համար, ով երկար ժամանակ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագٳ է, սակայն նաև քո, մեզ բոլորիս, Հայաստանի ֆուտբոլի և ողջ ազգի համար: Դա մեծ ռիսկ էր, իհարկե, և ես գիտեմ, թե որքան դժվար էր քեզ համար ընդունել այդ որոշումը: Սակայն դու մեզ բոլորիս օրինակ ծառայեցիր` ինչպես երբեք կանգ չառնել՝ ունեցած նվաճٳումներով, միշտ գնալ ավելի ٳ ավելի առաջ: Ես վստահ եմ, որ մոտ ապագայٳմ դու կդառնաս ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Պրեմիեր Լիգա»-ի, այլև ողջ ֆուտբոլային աշխարհի առանցքային խաղացողներից մեկը: Բրավո, իմ ընկեր»,- նշել է Հախնազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել