«Երեկ ՀՀ ԱԺ փոխնախագահ և ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին և բառացիորեն հայտարարել է. «ժողովուրդը» վերջին 10-15 տարվա մեջ առաջին անգամ փողոց դուրս չի եկել, սա նշանակում է, որ ժողովուրդն ինքը՝ հանրությունը, ընդունում է արդյունքները, սա լեգիտիմ ընտրություն է, սա է ամենակարևորը»։ Նախ՝ ոչ թե ընտրությունը, այլ ձևավորվող իշխանությունը պետք է լինի լեգիտիմ՝. Եվ այն լեգիտիմ չէ, որովհետև, համաձայն միջազգային միացյալ դիտորդական առաքելության գնահատականի, «ընտրություններն ապականվել են քվեներ գնելով և ընտրողների վրա գործադրված ճնշումներով», ինչի արդյունքում նպաստել են ընտրական գործընթացի հանդեպ վստահության «համատարած կորստին»։ Սակայն Շարմազանովի ստախոսության պսակը «Ժողովուրդը վերջին 10-15 տարվա մեջ առաջին անգամ ընտրություններից հետո փողոց դուրս չի եկել» միտքն է։ Ի գիտություն էդուարդ Շարմազանովի, Հայաստանի ժողովուրդը, 1999-ի խորհրդարանական ընտրություններից սկսած, երբեք ու ոչ մի խորհրդարանական ընտրությունից հետո փողոց դուրս չի եկել։ Ոչ 1999-ին, երբ հաղթեց «Միասնություն» դաշինքը, ոչ 2003– ին. երբ խորհրդարան անցավ «Արդարություն» դաշինքը, ոչ 2007-ին, Երբ ՀՀԿ-ն հաղթեց ԲՀԿ-ին, ոչ էլ 2012-ին, երբ ձևավորվեց ներկա խորհրդարանը։ Հետևաբար, այսօր ժողովրդի արձագանքի հիմքում հենց վերջին 10-15 տարում որևէ խորհրդարանական ընտրությունից հետո փողոց դուրս չգալու ավանդույթն է, այլ ոչ թե հակառակը։ Փոխարենը ժողովուրդը փողոց է դուրս եկել բոլոր նախագահական ընտրություններից հետո՝ բացառությամբ 1991-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրության։ Իսկ նախագահական ընտրությունը վերացնելուց հետո խորհրդարանական ընտրությունը հանրային գիտակցության մեջ չի վերածվել նախագահականի»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել