«Մեր տեղեկություններով, Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որը վերջին շրջանում խորը ընկճախտի մեջ է և լուրջ խնդիրներ ունի, պատրաստվում է առաջիկայում արտագաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

Ընտրություններից առաջ իշխանությունների հետ խնդիրներ ունենալու պատճառով նա չընդգրկվեց որևէ ուժի ցուցակում: Նա նախ ուզում էր որդուն՝ Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Սեդրակյանին ընդգրկել «Ծառուկյան» դաշինքում: Բայց իշխանությունները դա ոչ միայն կանխեցին, այլ զրկեցին նրան պաշտոնից: Մանկապարտեզի տնօրենի պաշտոնից հրաժարական տվեց նաև Մհեր Սեդրակյանի դուստրը: Մամուլն արդեն գրել է, որ Սեդրակյանի որդիներն արտագաղթել են ԱՄՆ:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պատրաստվում է նրանց ետևից գնալ նաև ինքը՝ Սեդրակյանը: Նա նաև պատրաստվում է ԱՄՆ տեղափոխել իր բիզնեսները, վաճառել այստեղ ունեցած կարողությունը: Ի դեպ, իշխանությունն այս ընթացքում սկսել է քայլեր ձեռնարկել՝ Սեդրակյանի բիզնեսները հարկային դաշտ բերելու և նրան արտոնություններից զրկելու ուղղությամբ»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել