«Ժողովուրդ»–ին մարտի 31-ին «Ելք» դաշինքի անդամների և Արթուր Այվազյանի՝ Մանախի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել։ Մասնավորապես մեզ հասած լուրերի համաձայն՝ միջադեպի մասնակից է եղել նաև Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի ազգականը՝ Գոռ Հարությունյանը։ Սակայն իրավապահներն ամեն կերպ փորձում են գաղտնի պահել Արթուր Այվազյանի հետ միջադեպի մասնակից մյուս տղաների անունները՝ հենց Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանի գործոնի շնորհիվ։ «Ժողովուրդ» օրաթերթը Սյունիքի մարզի դատախազից փորձեց պարզել, թե արդյո՞ք իր ազգականը՝ Գոռ Հարությունյանը, նշված օրը եղել է Մանախի հետ։ «Հասկացանք, որ Գոռն իմ ազգականն է, բայց ես ինչ կապ ունեմ այդ ամենի հետ։ Եթե այլ հարցեր ունեք, դիմեք դատախազության հանրային կապերի բաժին»,– ասաց նա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել