Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
 
«Սպասելի էր Հանրապետական կուսակցության վստահ հաղթանակը, սպասելի էր Ծառուկյանի լավ արդյունքը, որից հետո արդեն որոշակի հարցեր էին առաջանում՝ կհաղթահարեի՞ն արդյոք անհրաժեշտ շեմը Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը, և արդյո՞ք կկարողանային հաղթահարել շեմը «Ելք» դաշինքը և ՕՐՕ-ն»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ-ում ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին։
 
Ըստ նրա՝ այս ընտրություններում աղմկահարույց ապտակ ստացան ՕՐՕ-ն և Լևոն Տեր-Պետրոսյանը։ «Իհարկե, աղմկահարույց ապտակ ստացավ ՕՐՕ-ն, լուրջ ապտակ ստացավ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Փաստորեն, անցան Դաշնակցությունը և «Ելքը». ՀՅԴ-ն ենթադրաբար կոալիցիա կկազմի Հանրապետական կուսակցության հետ։ Ես չէի սպասում «Ելքի» մուտքն Ազգային ժողով, դա էլ իմ թերությունն է։ Ներկայումս կարծում եմ, որ կոալիցիա կկազմվի, այս ուժերը կմտնեն խորհրդարան, և ամեն ինչ նախկինի նման կլինի»,- ասել է նա։
 
Նա, ի դեպ, ոչ մի էական փոփոխություն չի կանխատեսում նոր խորհրդարանի աշխատանքում, որովհետև, նրա խոսքով, խորհրդարանում, ըստ էության, նորեկ ուժ է լինելու «Ելքը», որի անդամներից ոմանք ներգրավված են եղել հինգերորդ գումարման ԱԺ աշխատանքներում, այսինքն՝ լինելու են միայն մի քանի նոր դեմքեր։ «Այսուհետ ևս հայ-ռուսական հարաբերությունները զարգանալու են իրենց բնականոն հունով, փոփոխությունների պատճառ չեմ տեսնում»,- ասել է նա»,–գրում է թերթը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել