«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Հրապարակ»-ի տեղեկություններով`անցողիկ շեմը չհաղթահարած ՀՀԿ ռեյտինգային թեկնածուների շրջանում չհայտարարված սուգ է։ Նրանք մեծ գումարներ են վատնել, նպաստել ՀՀԿ-ի վերարտադրությանը, բայց չեն անցել խորհրդարան։

Անհանգիստ են նաև «անցողիկները»․ Սերժ Սարգսյանը դեռ ոչ մեկին ոչինչ չի ասել, նախնական արդյունքները հրապարակվելուց հետո մի կարճ ժամանակով եղել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, շնորհակալություն հայտնել կուսակիցներին, որոնք սպասել են, որ առաջնորդը կասի, թե որ ընտրատարածքից ով է անցնելու խորհրդարան, բայց նա ոչինչ չի ասել։

Բանն այն է, որ մի շարք տարածքներում առաջին և երկրորդ ցուցանիշներ հավաքածներից ոմանք չեն անցնի խորհրդարան, իսկ, այ, Վարդան Այվազյանին խոստացել են տանել, թեև նա Կոտայքում ռեյտինգայիններից չորրորդն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել